Տիգրան Ռեթեոսյան
Ծննդավայր | Կեսարիա |
---|---|
Մահվան պատճառ | Ժանտախտ |
Մասնագիտություն | բժիշկ |
Տիգրան Ռեթեոսյան (, Կեսարիա), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Հայկյան վարժարանում։ Ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Կեսարիայում թաղապետական բժիշկ է աշխատել։ 1909 թվականին Ադանայի հայկական կոտորածների օրերին, երբ Կեսարիան ևս դժվարին օրեր ապրեց, բժիշկ Տիգրանը որոշ դեր է խաղացել Ջելալ բեյի մոտ՝ ջարդն արգելել տալու համար։ 1910 զինվորական բժիշկ մեկնել է Կ. Պոլիս և որպես թաղապետական բժիշկ Ադաբազար, ապա՝ Կեսարիա ուղարկվել։ Եղել է գթասիրտ ու սիրված բժիշկ։
1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ Ծառայության ընթացքում ուղարկվել է Կարամանի նահանգի Նիյդե գավառի կենտրոն Նիյդե քաղաքը (Կիլիկիա), որտեղ էլ մահացել է ժանտախտից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Ալպօյաճեա ն Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։